1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համայնքների ղեկավարներից ազատվելու համար իրականացվող քաղաքական պրոցես է. Սաղաթելյանը՝ համայնքների խոշորացման մասին

Համայնքների ղեկավարներից ազատվելու համար իրականացվող քաղաքական պրոցես 
է. Սաղաթելյանը՝ համայնքների խոշորացման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դեմ չեն համայնքների խոշորացմանը, սակայն Ազգային ժողովում ընդգրկված նախագիծը հակասահմանադրական է ու ապօրինի՝ համայնքների կարծիքները չի լսվել, համայնքների շահը հաշվի չի առնվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը։ Որևէ սկզբունք չի կիրառվել։ Ամբողջը քաղաքական պրոցես է համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց շահը առաջ տանելու համար։ Համայնքների բնակչության շահը ամբողջությամբ անտեսված է։ Համայնքների բաժանումը իրականացրել են՝ ըստ իրենց թեկնածուների։ Տարածքներ կան, որտեղ իրականացրել են Խորհրդային միության շրջանների վերականգնումը, տարածքներ կան՝ երկու քաղաքներ են միացրել։ Օրինակ, Ապարանում համայնքին գյուղ են միացրել համայնքապետից ազատվելու համար։ Նույնը Գեղամասար համայնքում, որը 18 բնակավայրից բաղկացած համայնք է, քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Էջմիածին քաղաքին մեկ գյուղ են միացրել ու խոշորացում են իրականացնում։ Սկզբունք չկա, համայնքի շահ չկա, կա քաղաքական նպատակ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովի այս նիստին մասնակցելու պատճառ և հիմնավորում չեն տեսնում։

Սաղաթելյանը խոսքով՝ համայնքներում կան մեծ դժգոհություններ, սակայն ղեկավարները, ավագանիներն, այս իշխանության գործողությունները հաշվի առնելով՝  համարձակություններ չունեն և պայքարի դուրս չեն գալիս։

«Առնվազն 300 համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված են քրեական գործեր»,- հավելեց Սաղաթելյանը։

Ըստ փոխխոսնակի՝ նիստին չմասնակցելու երկրորդ հիմանվորումն այն է, որ հարցը առաջնահերթ չէ՝ հաշվի առնելով երկրի սահմանին տիրող իրավիճակը և Ադրբեջանի ապօրինի գործողությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]