Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տոկիոն չի ընդունել Կուրիլներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը

Տոկիոն չի ընդունել Կուրիլներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան չի կարող ընդունել Կուրիլյան հարավային կղզիներում հատուկ տնտեսական գոտի (ՀՏԿ) ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը: Ինչպես հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները, այդ դիրքորոշումը երկրի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին հաստատել Է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա Տոկիոյի հրաժարումը պատճառաբանել Է այն բանով, որ այդ սխեման ենթադրում Է կղզիների վրա ռուսաստանյան օրենքների կիրառում:

Ինչ վերաբերում Է կղզիների վրա համատեղ տնտեսական նախագծերին, ապա դրանք, ճապոնական կողմի կարծիքով, պետք Է իրականացվեն առանց Ճապոնիայի իրավական դիրքորոշումը ոտնահարելու: ԶԼՄ-ների տվյալներով՝ կողմերը նաեւ շոշափել են հաշտության պայմանագրի ստորագրման հարցերը եւ պայմանավորվել՝ շարունակել բանակցությունները:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները՝ տարբեր հնարավորություններ օգտագործելով ճապոնա-ռուսական հարաբերությունների լայն զարգացման համար»,-Մոտեգին լրագրողներին ասել Է հանդիպումից հետո:

Մոտեգին եւ Լավրովը նաեւ կարծիքներ են փոխանակել Ճապոնիայից կղզիներ ամենամյա անայցագիր ուղերորությունների շուրջ, որոնք երկու տարի առաջ կասեցվել Էին համավարակի կապակցությամբ: Հանդիպումը տեղի Է ունեցել Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]