1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընդդիմությունը դժգոհում է՝ Գորիս-Կապան ճանապարհի հարցով դեռևս փակ նիստ չի անցկացվել  

Ընդդիմությունը դժգոհում է՝ Գորիս-Կապան ճանապարհի հարցով դեռևս փակ նիստ չի 
անցկացվել

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի հարցով դեռևս փակ հանդիպում չի անցկացվել, մինչդեռ իշխանական ուժին այդ մասին մի քանի անգամ հիշեցրել են։

 «Դեռևս 12 օր առաջ դրեցինք այդ պահանջը, որ անհրաժեշտ է Ազգային ժողով հրավիրել Անվտանգության ծառայության տնօրենին, Պաշտպանության նախարարին և իրականացնել փակ քննարկում, և հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում ու երկրի շուրջ։ Քաղաքական մեծամասնության հետ կա պայմանավորվածություն, որ այդ հանդիպումը լինելու է ։ Մինչև այս պահը մերժում չկա, բայց փաստն այն է, որ հանդիպումը չի կայացել։ Տարբեր մանկական պատճառաբանություն են բերել։ Հիշեցրել ենք ոչ թե մի անգամ, այլ մի քանի անգամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց Սաղաթելյանը։

Ավելի վաղ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ԱԱԾ-ն հայտնում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը իրանական բեռնատարների ստուգումը իրականացնում է սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]