1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատվաստումներին և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով ընդդիմությունը կդիմի ՍԴ

Պատվաստումներին և թեստավորմանն առնչվող հրամանը կասեցնելու պահանջով 
ընդդիմությունը կդիմի ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն Առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։

Համաձայն այդ հրամանի՝ հոկտեմբերի 1-ից սկսած  աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատը, կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։

«Արդեն իսկ Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են. Առողջապահության նախարարի շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած օգոստոսի 26-ի հրամանի վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ խնդրելով կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- ասաց Արամ Վարդևանյան։

Նա նշեց, որ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։

«Այսինքն, մենք ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է Կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներում բացատրում, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի ցածր պայմաններում մարդկանց ասում են՝ գնացեք, ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ էլ գնացեք ու պատվաստվեք, ստացվում է հարկադրանք։ Պետությունն ինչո՞ւ չի ուզում այդ ծախսն իր վրա վերցնել։ ՊՇՌ հետազոտման ծախսերը թող պետությունը սուբսիդավորի։ Ի դեպ, սա ՍԴ դիմում ներկայացնելու հիմնավորումներից մեկն է», - ասաց Վարդևանյանը։

2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում Առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]