Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թալիբները հանդես են եկել Աֆղանստանում օտարերկրյա զորքերի ներկայության դեմ

Թալիբները հանդես են եկել Աֆղանստանում օտարերկրյա զորքերի ներկայության դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նոր իշխանությունները կտրականապես դեմ են օտարերկրյա զորքերի ներկայությանը երկրի տարածքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլա Մուջահիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք կարող են փոխգործակցել աշխարհի, ամերիկացիների եւ մյուսների հետ, բայց թույլ չենք տա մեր հողն օգտագործել մյուս պետությունների դեմ ագրեսիայի համար: Ուստի մենք թույլ չենք տա օտարերկրյա զինվորականներին գտնվել Աֆղանստանի տարածքում»,-ասել Է նա: Գործակալության զրուցակցի խոսքով՝ առայժմ թալիբները ահաբեկիչների դեմ պայքարն իրականացնում են իրենց ուժերով: Ամառվա վերջին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա եւ հսկողության տակ վերցրեցին երկրի բոլոր տարածաշրջանները: Զուգահեռաբար զորքերը դուրս բերեց ԱՄՆ-ը:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]