Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հանդիպումը

Նյու Յորքում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, այդ թվում, տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:

Իրանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ իրանական կողմը շահագրգռված է Ադրբեջանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմամբ:

Իրանի ԱԳՆ-ն էլ իր հերթին հաղորդում է,  որ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպման ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել  առկա պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Հաղորդագրության համաձայն՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ  Իրանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան երրորդ երկրներին խառնվել իրենց հարաբերություններին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]