Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկական ընկերությունը համաձայնեցրել Է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի արտադրությունը

Հնդկական ընկերությունը համաձայնեցրել Է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկական Cadila Healthcare դեղագործական ընկերությունը կորոնավիրուսի դեմ իր սեփական ZyCoV-D պատվաստանյութի արտադրության շուրջ համաձայնագիր Է ստորագրել դեղամիջոցներ արտադրող Shilpa Medicare հնդկական ընկերության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատվաստանյութը 66,6 տոկոս արդյունավետություն Է ցուցաբերել COVID-ի սիմպտոմատիկ դեպքերի եւ 100 տոկոս՝ հիվանդության չափավոր դեպքերի դեմ: «Ընկերությունը ZyCoV-D-ի տեխնոլոգիան կփոխանցի Shilpa Biologicals Pvt Ltd ընկերությանը: Համաձայնագրին համապատասխան, Shilpa Biologicals Pvt Ltd-ը պատասխանատու կլինի պատվաստանյութի դեղանյութերի արտադրության համար այն դեպքում, երբ ընկերությունը պատասխանատու Է իրացման իր տարածքներում պատվաստանյութի լցնելու, փաթեթավորման, տարածման եւ մարկետինգի համար»,-ասվում Է Cadila Healthcare-ի հաղորդագրության մեջ:

Եռաչափաբաժին ZyCoV-ը հինգերորդ թույլատրված պատվաստանյութն Է դարձել Հնդկաստանում եւ առաջինը, որը կարելի Է կիրառել 12-ից բարձր տարիքի դեռահասների պատվաստման համար: Բացի ZyCoV-D-ից, Հնդկաստանում հավանության Է արժանացել AstraZeneca-ի «օքսֆորդյան» պատվաստանյութի տեղական տարբերակը՝ Covieshield անվանումով, հնդկական Covaxin-ը, ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը եւ ամերիկյան պատվաստանյութը, որն արտադրվում Է Moderna ընկերության կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am