1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների 3200 երեխաների հանգիստը կազմակերպվել է Ծաղկաձորում և Հանքավանում

Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների 3200 
երեխաների հանգիստը կազմակերպվել է Ծաղկաձորում և Հանքավանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը (որպես ԲԳԿ) հատկացված 13,440 հազար դրամ գումարը բաշխել ՀՀ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին` ըստ փաստացի կատարված ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով հատկացվել է 13,440 հազար դրամ գումար, սակայն մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն փաստացի կատարված ծախսերը կազմում են 14,699.8 հազար դրամ` ամփոփված հաշվարկները կցվում են: Չբավարարող 1,259.8 հազար դրամն առաջարկվում է վերաբաշխել պետբյուջեով նախարարության հատկացված միջոցների առաջացած տնտեսումներից:

«Հանքավանում և Ծաղկաձորում կազմակերպվել է ծրագրի շահառու ընտանիքների 3200 երեխայի հանգիստ: Երեխաների տեղափոխումն իրականացվել է բարձրակարգ տրանսպորտային միջոցներով և այդ նպատակով մարզպետարանները գնել են համապատասխան ծառայություններ: Սա մեծ ծրագրի վերջին միջոցառումն է, որով ամփոփում ենք 3200 երեխաների հանգիստի կազմակերպումը: Այս ծրագիրն իրականացվել է կառավարության, Ձեր նախաձեռնությամբ հատկացված միջոցների շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագիրը, կարելի է ասել, հաջող է իրականացվել: Մասնավորապես, կորոնավիրուսի հետ կապված՝ երեխաները նախօրոք թեստավորվել են, թեստավորվել և պատվաստվել է ճամբարների աշխատակազմերի ճնշող մեծամասնությունը: Եվ այդ 40 օրվա ընթացքում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել»,- ասաց Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարի խոսքով՝ այս տարի ճամբարներում իրականացվել են նաև թեմատիկ ուղղվածության աշխատանքներ՝ հաղորդակցման, բանավեճի հմտություններ, հայրենասիրություն, ժողովրդավարական արժեքներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրին, նշեց. «Մենք այս ծրագիրը հաստատելուց առաջ շատ երկար քննարկում էինք ունեցել: Այդ քննարկումն ուներ մի քանի կոմպոնենտ: Առաջին կոմպոնենտն այն էր, որ երբ երեխաների, զոհված զինվորների, հաշմանդամություն ունեցող զինվորների և սոցիալապես անապահով խավի երեխաների համար պետական ծրագիր է իրականացվում, ուրեմն պետք է ամեն ինչ հնարավորինս ամենաբարձր մակարդակով լինի՝ սկսած տեղափոխումից, վերջացրած պայմաններով: Հաջորդ կարևոր բաղադրիչը նա էր, որ անպայման այդ միջոցառումը պետք է ունենա կրթական, հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի բոլոր այդ երեխաները հնարավորինս դրական լիցքեր ստացած վերադառնան իրենց ընտանիքներ, կրթության և այլն: Այս նրբությունը ես շեշտում եմ առանձնահատուկ և ուրախ եմ, որ, այո՛, այդ պարամետրերով է ծրագիրն իրականացվել:

Հաջորդ նրբությունը. երբ հակահամաճարակային կանոնները պահվում են, փաստորեն կարելի է կորոնավիրուսի տարածումը կանխարգելել: Դա շատ հիշարժան օրինակ է, փաստորեն, 3000 երեխայի շփման արդյունքում կորոնավիրուսի ոչ մի դեպք չենք ունեցել այդ միջավայրում: Սա նշանակում է, որ հակահամահաճարակային կանոնները պահպանելով, որոշակի ջանք գործադրելով՝ արդյունք կունենանք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]