1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վեց ամսում Հայաստան է այցելել մոտ կես միլիոն զբոսաշրջիկ

Վեց ամսում Հայաստան է այցելել մոտ կես միլիոն զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ Հայաստանում ամռան ամիսներին գրանցվել է զբոսաշրջային ակտիվություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ներկայացնելով 2021թ․ հունիս, հուլիս, օգոստոս ամիսների զբոսաշրջային այցելությունների տվյալները՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն նշում է, որ ամռանը Հայաստան է այցելել 313 հազար 396 զբոսաշրջիկ: Իսկ հունվար - օգոստոս ամիսներին այդ թիվը կազմել է 488 հազար 558:  

Մեր երկիր եկած զբոսաշրջիկների թվում գերակշռում են Ռուսաստանից ժամանած այցելուները, այնուհետև Իրանից, Վրաստանից եկածները: Այցելություններ եղել են Ուկրաինայից, Հնդկաստանից և այլ երկրներից:

Զբոսաշրջային այցերն ամռանն ամենաակտիվը եղել են օգոստոսին, հունիսին գրանցվել է 64 հազար 101 այցելու, հուլիսին՝ 106 հազար 127, օգոստոսին 143 հազար 168:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]