Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիտվան Հայաստանին կտրամադրի «Մոդերնա»-ի արտադրության պատվաստանյութ

Լիտվան Հայաստանին կտրամադրի «Մոդերնա»-ի արտադրության պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին տրամադրել «Մոդերնա»-ի արտադրած «Սպիկեվաքս» պատվաստանյութի 50 հազար դեղաչափ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Հայաստանում Լիտվայի դեսպանությունը:

«Սա առաջին անգամն է, որ «Մոդերնա»-ի արտադրած պատվաստանյութը հասանելի է դառնում Հայաստանին: Սա առաջին անգամ է, որ Լիտվան նվիրաբերում է այս տեսակի պատվաստանյութ: Լիտվան շարունակելու է նպաստել համավարակը կառավարելու ԵՄ-ի գլոբալ նախաձեռնություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեն շեշտել է, որ Լիտվան կշարունակի պատվաստանյութերը կիսել այն երկրների հետ, որոնց համար, ի տարբերություն ԵՄ անդամ երկրների, առավել դժվար է պատվաստանյութեր ձեռք բերել:

«Ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք Հայաստանի ժողովրդի հետ կիսել ոչ միայն «ԱստրաԶենեկա»- ի, այլև «Մոդերնա»-ի պատվաստանյութերը, քանի որ հայերը ստիպված էին այս պատվաստանյութին շատ ավելի երկար սպասել, քան Լիտվայի քաղաքացիները», - ասել է վարչապետը:

Հայաստանում գրանցված պատվաստանյութերն են՝ «Սպուտնիկ V», «Կորոնավակ», «ԱստրաԶենեկա» ու «Սինոֆարմ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]