Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դուբայում բացվել է Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը

Դուբայում բացվել է Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում բացվել Է Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը, որն ավելի վաղ մեկ տարով հետաձգվել Էր COVID-19-ի համավարակի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BBC News-ը:

Ավելի քան 190 երկիր ցուցահանդեսի աշխատանքի 182 օրվա ընթացքում կցուցադրի տեխնիկայի, գիտության եւ արվեստի բնագավառում իր ձեռքբերումներն ու ինովացիաները: Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը ցուցահանդեսը բացված Է հայտարարել սեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի ունեցած արարողության ժամանակ:

Նա «Ալ Բայան» թերթին ասել Է, որ սա «բացառիկ իրադարձություն Է, որը կտպավորվի մարդկանց հիշողության մեջ: Նա հավելել Է, որ ԱՄԷ-ն այդ միջոցառումը կազմակերպում Է, «որպեսզի գտնի գլոբալ խնդիրների լուծումը միջազգային համագործակցության հիման վրա, որի կարիքն ունի մարդկությունը»: Դուբայի կառավարությունն այդ միջոցառման վրա ծախսել Է մոտավորապես 7 միլիարդ դոլար: Բոլոր երկրների քաղաքացիները կարող են այցելել Արաբական Միացյալ Էմիրություններ, եթե նրանք լիովին պատվաստված են COVID-19-ի դեմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավանության արժանացած որեւԷ պատվաստանյութով: Ցուցահանդեսում հայտնվելու համար 18 եւ ավելի բարձր տարիքի բոլոր անձինք պետք Է ներկայացնեն պատվաստման կամ ՊՇՌ-թեստի բացասական արդյունքի ապացույցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am