Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանը պատերազմում զոհվածների նոր թիվ է հրապարակել

Ադրբեջանը պատերազմում զոհվածների նոր թիվ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վելիևի հաղորդման համաձայն՝ պատերազմում հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907-է:

Վելիևը նշել է, որ ներկա պահին անհետ կորած են համարվում 7 անձ:

Ադրբեջանը հունիսի 14–ին նույնպես զոհվածների թիվ էր հրապարակել: Այդ ժամանակվա տվյալներով զոհվածների պաշտոնական թիվը 2904 էր:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում զոհերի լուսանկարներով անցկացված հիշատակի երթը զոհերի թվի վերաբերյալ կասկածներ է առաջացրել, տարբեր շրջանակներ պնդում են, որ զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնական բաքուն ներկայացնում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]