Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կորոնավիրուսի համավարակի պատճառով Միացյալ Նահանգներում գրանցված մահերի թիվը գերազանցել է 700 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տվյալները հայտնել է Ջոնս Հոփկինսի ինստիտուտը:

Տվյալ պահին ԱՄՆ-ում կա գրանցված կորոնավիրուսով վարակման ընդհանուր 43 մլն 615 հազար 149 դեպք, մահվան դեպքերը 700 հազար 258-ն են:

ԱՄՆ-ն ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի առաջատարն է: Նրան հաջորդում են Հնդկաստանը՝ 33 մլն 766 հազար 707 դեպք և Բրազիլիան՝ 21 մլն 445 հազար 651 դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]