Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պաղեստինյան ուղևորություն՝ միջազգային իրավունքի ճանապարհով. «Ոսկե Ծիրան»- ում ներկայացվելու է «Broken» ֆիլմը

Պաղեստինյան ուղևորություն՝ միջազգային իրավունքի ճանապարհով. «Ոսկե Ծիրան»-
ում ներկայացվելու է «Broken» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե Ծիրան» Երևանի 18-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվելու է Ստեֆան Զիգլըրի «Broken. Պաղեստինյան ճանապարհորդություն՝ ըստ միջազգային իրավունքի» ֆիլմը: Այն անդրադառնում է պաղեստինա-իսրայելական հակամարտության հիշարժան դրվագներից մեկին՝ Իսրայելի կողմից պատի կառուցմանն ու դրա ազդեցությանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում միջազգային հումանիտար իրավունքի անկախ մասնագետ, փաստագրական ֆիլմերի անկախ ռեժիսոր Ստեֆան Զիգլըրը նշեց, որ ֆիլմը պաղեստինյան ուղևորություն է միջազգային իրավունքի ճանապարհով:

«Ֆիլմը միջազգային իրավունքի մասին է: Այն, կարծես, մի լեզու է, որը կարող է տալ հնարավորություն լուծելու խնդիրները միջազգային իրավունքի տեսանկյունից: Ֆիլմը կրթական կարևոր նշանակություն ունի, կարող է լավ աղբյուր լինել իրավաբանների, գիտնականների համար»,-ասաց Ստեֆան Զիգլըրը:

Ֆիլմը ցուցադրվելու է ինչպես Երևանում «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում: Ցուցադրումից հետո նախատեսում է նաև հումանիտար հարցերի քննարկումներ, բանավեճեր:

«Մենք այցելելու ենք Կապան, և այդ քաղաքի ընտրություն պատահական չէ: Կապանը ամենաթիրախավորվածն է այս պահին հակամարտության համատեքստում: Այնուհետև նախատեսում ենք ֆիլմի դիտում կազմակերպել Տավուշում: Մենք առավել շատ հետաքրքրված ենք տեղի բնակիչների կարծիքով: Մեր գլխավոր նպատակը մարդանց իրազեկելն է միջազգային իրավունք մասին, չէ որ այն հեշտ ըմբռնելի թեմաներից չէ»,-ասաց նա:

Ստեֆան Զիգլերը նկատեց, որ ֆիլմը մեծ հաջողություն ունի: Իրավաբանների, կրթական ոլորտի ներկայացուցիչների, հետազոտողների կողմից կա դրական արձագանք:

Ստեֆան Զիգլերն աշխատել է ՄԱԿ-ի առաքելություններում, Կարմիր Խաչում, ունի 15 տարվա մարդասիրական գործունեության փորձ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]