Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը

Արմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանն անդրադարձել 
են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին:

«Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:  

Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև՝ զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը: 

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգության հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]