Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior-ի օծանելիքի տան ստեղծագործական տնօրեն

Հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior-ի օծանելիքի տան 
ստեղծագործական տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական հայտնի Christian Dior Parfums-ի ստեղծագործական նոր տնօրեն է նշանակվել հայազգի Ֆրանսիս Քուրքջյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Քուրքջյանը հայտնել է Instagram-ի իր էջում:

«Ինձ համար մեծ պատիվ է՝ միանալ Christian Dior Parfums-ին՝ օծանելիքի տանը, որն ունի ոգեշնչող պատմություն և ստեղծագործական ոգի, վստահորեն ձգտող դեպի ապագա: Այսօր ես ուրախ եմ, որ կկարողանամ կյանքի կոչել իմ տեսլականն իմ բուրումնավետ ստեղծագործություններով՝ միաժամանակ շարունակելով ստեղծագործել իմ սեփական օծանելիքի տան համար, ինչը մեծ առավելություն է»,- նշել է նա:

Ֆրանսիս Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են, ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան և հայտնվել Հալեպում, այնուհետև հաստատվել Ֆրանսիայում:

25 տարեկանում ստեղծել է իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտյեի պատվերով: Այդ օծանելիքի սրվակն անձամբ ձևավորել է Ժան Պոլ Գոտյեն։

Ֆրանսիս Քուրքջյանը ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]