1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենիա» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 10-ին կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները

«Արմենիա» փառատոնի շրջանակում հոկտեմբերի 10-ին կհնչեն Մոցարտի 
ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 10-ի երեկոյան երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաև անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագածմբից,

Լավարդ Սկոու-Լարսենը, խոսելով Մոցարտի երաժշտության մասին, նշում է, որ այն հզոր ուժ ունի։ Նա Մոցարտի արվեստը համեմատում է ամոքիչ հատկություններ ունեցող սպեղանու հետ։ Մոցարտի երաժշտությունը, ըստ դիրիժորի, դիպչում է մարդկանց սրտերին։

«Լավարդ Սկոու-Լարսենը փոքր հասակից ջութակ է նվագում, այժմ էլ հանդես է գալիս ե՛ւ որպես ջութակահար, ե՛ւ որպես դիրիժոր, նաև ջութակի դասեր է տալիս։ Երաժիշտը խոստովանում է, որ դժվար չէր ջութակից անցում կատարել դիրիժորության` եթե գիտես, թե ինչպես է նվագախումբն աշխատում, ունես տաղանդ, սեր դիրիժորության նկատմամբ, ապա անցումը բարդ չէ։ Լավարդ Սկոու-Լարսենը նկատում է, որ իր համար հավասարաչափ հոգեհարազատ է թե՛ ջութակ նվագելը, թե՛ դիրիժորական վահանակի առջև կանգնելն ու նվագախումբ ղեկավարելը։

Դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենը Հայաստանում առաջին անգամ չէ։ Ասում է՝ ծանոթ է հայկական երաժշտությանը, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններին, առանձնակի շեշտեց դուդուկն ու այս նվագարանի հնչողությունը։ «Շատ երաժշտական երկիր է Հայաստանը, առանձնահատուկ մարդիկ են այստեղ։ Ես շատ եմ սիրում ձեր երկիրը»,- նշեց մաեստրոն՝ հավելելով, որ ուրախ է հանդես գալու «Արմենիա» փառատոնի շրջանակում և ղեկավարելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փառատոնն ունի նաև կրթական բաղադրիչ. Լավարդ Սկոու-Լարսենը ջութակի վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում։

Նշվում է, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը՝ հայ երաժշտասերներին ներկայացնելով սիմֆոնիկ և կամերային համերգներ։ Փառատոնի կազմակերպիչներն են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]