Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումում հինգհարկանի շենքի մուտքի փլուզման հնարավոր պատճառ է համարում առաջին հարկում վերանորոգումը

Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումում հինգհարկանի շենքի մուտքի փլուզման հնարավոր 
պատճառ է համարում առաջին հարկում վերանորոգումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումում հինգհարկանի բնակելի շենքի մուտքի փլուզման կապակցությամբ ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը եւ երկու վարձու աշխատողներին, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, գերատեսչության տվյալներով, նրանք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզմանը: Նրանց սպառնում է երկուսից տասը տարի ժամկետով ազատազրկում։

Բաթումի մայիսի 26-ի փողոցում 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը փլուզվել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12: 00-ի սահմաններում: Զոհվել Է ինը մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am