Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վատիկանի պարտեզներում վեր խոյացող Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանին

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Վատիկանի պարտեզներում վեր խոյացող 
Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոսի Մայր տաճար, շրջել տաճարում, դիտել տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Սարգսյանը այցելել է նաև Վատիկանի թանգարաններ, դիտել Հռոմի պապերի արվեստի հավաքածուները, որոնք ընդգրկում են ամենահայտնի դասական քանդակներն ու Վերածննդի դարաշրջանի արվեստի գլուխգործոցները։

Ըստ աղբյուրի՝ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել և ծաղիկներ է դրել կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանի պարտեզներում, մեծ սրբերի կողքին վեր խոյացող, հայ ժողովրդի մեծ զավակ, Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանին: Նախագահը նշել է, որ Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ են:

Նախագահ Սարգսյանը եղել է նաև Վատիկանի պարտեզների այն հատվածում, որտեղ տեղադրված է Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի կողմից Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապին 1996 թվականին նվիրած հայկական խաչքարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]