Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Ղազինյանը յոթերորդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ

Ղազինյանը յոթերորդ անգամ չի ընտրվել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի 
փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը յոթերորդ անգամ չի ընտրվել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Ազգային ժողովից՝ հոկտեմբերի 12-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Սակայն ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները յոթերորդ անգամ միաձայն դեմ են քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը: Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին:

Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջիկայում հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով կլինեն Հանրապետության սահմանային շրջաններում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]