Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել Է 29,8 տոկոսով

Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել Է 29,8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով 29,8 տոկոսով աճել Է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել 102,529 միլիարդ դոլար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության հրապարակած տվյալները: Ռուսաստան չինական արտահանումը հաշվետու ժամանակաշրջանում տարեկան արտահայտությամբ աճել Է 32,4 տոկոսով եւ կազմել 47,401 միլիարդ դոլար, Ռուսաստանից Չինաստան մատակարարումներն աճել են 27,6 տոկոսով՝ կազմելով 55,128 միլիարդ դոլար:

Առանձին սեպտեմբեր ամսին Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 13,468 միլիարդ դոլար, ՉԺՀ-ից եւ ՌԴ-ից արտահանումը հասել Է 6,601 միլիարդ դոլարի նշագծին, Ռուսաստանից եւ ՉԺՀ-ից ներմուծումը՝ 6,867 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]