Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր 
առաջնորդները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիլովի վանքում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք հավաքվել ենք այստեղ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը : Հուսով եմ, որ դուք և ես կգտնենք այն ճիշտ բառերը, որոնք առավել անհրաժեշտ են մեր ժողովուրդներին: Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա: Եվ ես հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստը և ձեր միջև երկխոսությունն օրինակ կդառնան բոլորի համար»,- ասել է պատրիարքը:

Նա նկատել է՝ կան մարդիկ, ովքեր արդարացնում են բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունը կրոնով: «Մենք կոչված ենք միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին: Կրոնական պատերազմները մարդկության կրոնական պատմության սարսափելի մեղավոր էջն են: Թող Աստված օրհնի մեր աշխատանքները և օգնի մեզ գտնել փոխըմբռնում, ինչը կնպաստի երկարաժամկետ խաղաղության ձեռքբերմանը»,-նշել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը:

Նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ զրույցի ժամանակ Համայն ռուսիո պատրիարքը նաև ասել է, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել դժվար ժամանակները Ռուսաստանի և ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ: Պատրիարք Կիրիլը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին պարգևատրել է ռուս ուղղափառ եկեղեցու «Փառք և պատիվ» առաջին աստիճանի շքանշանով `Հայ Առաքելական եկեղեցու և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար, ինչպես կաթողիկոսի 70 -ամյակի կապակցությամբ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]