Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Ֆիլիպիններում Maring թայֆունի զոհերի թիվը հասել է 19 մարդու

 Ֆիլիպիններում Maring թայֆունի զոհերի թիվը հասել է 19 մարդու

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսում մոլեգնող Maring (Kompasu) թայֆունի զոհերի թիվը հասել Է 19-ի, 13 մարդ համարվում Է անհետ կորած:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN Philippines հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին:

Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Բենգեթի նահանգում սողանքներ են տեղի ունեցել անձրեւների պատճառով, ընդարձակ տարածքներ տուժել են հեղեղումներից:

Ներկայում թայֆունը հեռացել Է Ֆիլիպինների տարածքից, բայց օդերեւութաբանները նախազգուշացրել են անձրեւները շարունակվելու սպառնալիքի մասին:

Տարհանվել Է ավելի քան 10 հազար մարդ:

«Տասնինը մարդ զոհվել, եւս 13-ն անհետ կորել են Maring աարեւադարձային ցիկլոնի հետեւանքով»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Հաղորդվում Է, որ տարերային աղետների ռիսկերի կրճատման եւ կառավարման պետական խորհուրդը ստուգում Է նաեւ հաղորդագրությունները 11 այլ զոհվածների, երեք վիրավորների եւ մեկ անհետ կորածի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]