Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան

Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց 
դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ:  Իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1 մլրդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը: 

Նրա խոսքով՝ եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա ՀՀ-ում կարծում են, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Գրիգորյանի գնահատմամբ՝ սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]