Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Եվրոպայում գազի գինը հասել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 1230 դոլարի

Եվրոպայում գազի գինը հասել է հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 1230 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 14-ին Լոնդոնի ICE սակարանում կայացած սակարկությունների ընթացքում վերստին բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարից եւ հասել Է գրեթե 1230 դոլարի, վկայում են առեւտրական հարթակի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրի արժեքն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1229 դոլար: Այս պահին գազի գինը փոքր-ինչ դանդաղեցրել Է աճը եւ գտնվում Է հազար խորանարդ մետի դիմաց 1208 դոլարի մակարդակում:

Օրվա սկզբից գնի ընդհանուր աճը կազմում Է շուրջ 7,6 տոկոս:

TTF-ն պատմական առավելագույնը սահմանել Է հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1900 դոլարը, բայց դրանից հետո սկսել Է շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում բարձր անկայունությունը կապված Է այդ թվում գազի պահեստարանների ցածր լցվածությամբ առաջիկա ձմռան նախաշեմին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]