Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է «Հայաստանն ընդդեմ 
Ադրբեջանի» գործով լսումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Հայաստանի պահանջի հարցով Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու լսումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը խնդրում է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Լսումները կայանալու են հոկտեմբերի 14-15-ը: Հայաստանի կողմից լսումների համար կազմավորվել է խումբ, որում ներառված են նաև միջազգային հայտնի փորձագետներ, որոնք օգնելու են ներկայացնել Հայաստանի շահերը:

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]