1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան Սիրիայի հյուսիսում քայլեր կձեռնարկի YPG-ի (PKK- ի սիրիական թև) դեմ այնտեղ, որտեղ Էրդողանը կասի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիան Սիրիայի հյուսիսում քայլեր կձեռնարկի YPG-ի (PKK- ի սիրիական թև) դեմ 
այնտեղ, որտեղ Էրդողանը կասի. Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործող YPG (PKK- ի սիրիական թև) զինյալների դեմ քայլեր կձեռնարկվեն այն ժամանակ և այն վայրում, որտեղ կորոշի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան լուրջ է վերաբերվում բոլոր պայմանավորվածություններին և խստորեն կատարում է իր պարտավորությունները: Սա վերաբերում է ոչ միայն Սիրիայի հյուսիսին, այլ նաև այլ շրջանների: Մենք թույլ չենք տա ձևավորել ստատուս-քվո, որը ոտնահարում է մեր երկրի ազգային շահերը»,- ընդգծել է Թուրքիայի ազգային  պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Անկարան ուշադիր հետևում է Իրաքում, Սիրիայում, Էգեյան և Միջերկրական ծովերում (այդ թվում ՝ Կիպրոսի հատվածում) տեղի ունեցող բոլոր գործընթացներին:

Միեւնույն ժամանակ, Աքարը նշել է, որ Թուրքիան թույլ չի տա PKK / YPG-ի վերահսկողության տակ գտնվող գոտու ձեւավորում իր հարավային սահմանների մոտ:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նշել էր, որ  Սիրիայում  քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նա ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց խոսքը չպահելու և պարտավորությունները չիրականացնելու մեջ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չեն պահում իրենց խոսքը, մեզ մնում է միայն մի բան` ինքնուրույն անել մեր գործը»,- ասել էր նա: Չավուշօղլուն հավելել էր, որ Թուրքիան կարող է նոր ինքնուրույն ռազմական գործողություն իրականացնել: Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կողմից սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը՝ վիրավորվել: Անդրադառնալով այս դեպքին` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր դեմ ծառացած սպառնալիքները վերացնելու հարցում, և դա կանի Սիրիայում առկա ազդեցիկ ուժերի կամ սեփական ուժերի գործադրմամբ:

Նա հայտարարել էր, որ թուրք ոստիկանների սպանությունը հատել է իրենց համբերությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]