1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Համատեղ ջանքերով կխորացնենք մեր բազմակողմ համագործակցությունը. ՀՀ վարչապետը շնորհավորել է Ավստրիայի նորանշանակ կանցլերին

Համատեղ ջանքերով կխորացնենք մեր բազմակողմ համագործակցությունը. ՀՀ 
վարչապետը շնորհավորել է Ավստրիայի նորանշանակ կանցլերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Ավստրիայի միջև և կխորացնենք մեր բազմակողմ համագործակցությունը, որը լավագույնս կնպաստի ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություններ Ձեր կարևոր առաքելության իրականացման գործում»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]