Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է տվել Ալիևի հայտարարությանը

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը սուր արձագանք է 
տվել Ալիևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին սուր արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արված ստահոդ հայտարարություններին այն մասին, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շամխանին թվիթերի էջում շեշտել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելը և կեղծ հայտարարությունները չեն կարող տակտի նշան լինել: «Թմրամիջոցների դեմ պայքարում աշխարհի կողմից հերոս ճանաչված երկրի դեմ մեղադրանքը չի կարող այլ ազդեցություն ունենալ, քան մեղադրողի խոսքերի հերքումը:  Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից»,-շեշտել է քարտուղարը:

ԱՊՀ երկրների ղեկավարների հետ առցանց ռեժիմով հանդիպմանը Ալիևը հայտարարել էր, թե իբր Հայաստանն Իրանի հետ մասնակցել է դեպի Եվրոպա թմրանյութերի շրջանառությանը: ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այդ անհիմն պնդմանը՝ ընդգծել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրան-Հայաստան համատեղ համագործակցության մասին: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]