1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աֆղանստանի շիական մզկիթներից մեկում պայթյունը մի քանի տասնյակ մարդու կյանք է խլել

Աֆղանստանի շիական մզկիթներից մեկում պայթյունը մի քանի տասնյակ մարդու կյանք 
է խլել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում գտնվող շիական մզկիթում ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 35 մարդ մահացել է, 68-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Սա երկրի կրոնական փոքրամասնություններին՝ շիա մուսուլմաններին պատկանող հավատքի վայրում տեղի ունեցած երկրորդ նման դեպքն է վերջին շաբաթվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը:

Այս պահի դրությամբ դեռևս որևէ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար: Մինչդեռ նախորդ շաբաթ Քունդուզ քաղաքում շիաներին թիրախավորած ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբակցությունը:

Այս հարձակումներն ահաբեկել են Աֆղանստանի շիական համայնքի ներկայացուցիչներին:

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը խոստացել է իսլամական օրենքների համաձայն պատասխանատվության ենթարկել պայթյունի պատասխանատուներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]