1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Գերմանիայի նոր կառավարության հետ

Էրդողանն ակնկալում է շարունակել համագործակցությունը Գերմանիայի նոր 
կառավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ակնկալում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր կառավարությունը կշարունակի Անկարայի հետ համագործակցության՝ կանցլեր Անգելա Մերկելի կուրսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Մերկելի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հուսով եմ, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի Անգելա Մերկելի՝ Թուրքիայի հետ համագործակցության հաջողված կուրսը: Ես շնորհակալ եմ Մերկելին սիրիական ճգնաժամում ունեցած ներդրումի համար», - ընդգծել է նա:

Սեպտեմբերի 26-ին Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում 25.7 տոկոսով հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքն իր պատմության ընթացքում վատագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 24.1 տոկոս ձայն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]