1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևան-Գյումրի ճանապարհին «Գազել»-ի կողաշրջման հետևանքով վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Երևան-Գյումրի ճանապարհին «Գազել»-ի կողաշրջման հետևանքով վիրավորներից 3-ի 
վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ, հոկտեմբերի 20-ի առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից երկուսը ներկա պահին վիրահատվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Հոսպիտալացված 13 վիրավորներից 10-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասված է նախարարության ֆեյսբուքի էջում կատարված գրառման մեջ:

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

Հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 13 տուժած։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]