Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրազիլիայի նախագահին կարող են COVID-19-ից մահերի պատճառով զանգվածային սպանությունների մեջ մեղադրել

Բրազիլիայի նախագահին կարող են COVID-19-ից մահերի պատճառով զանգվածային սպանությունների մեջ մեղադրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հանձնարարում Է զանգվածային սպանությունների մեջ մեղադրանք առաջադրել նախագահ Ժայիր Բոլսոնարուի նկատմամբ՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի գործում նրա գործողությունների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը՝ վկայակոչելով կոնգրեսի հետաքննության զեկույցի նախագիծը:

Փաստաթղթի համաձայն, որին հաջողվել Է ծանոթանալ հեռուստաալիքը, Բոլսոնարուն եւ կառավարության մյուս պաշտոնյաները մեղադրվում են այն բանում, որ նրանք թույլ են տվել, որպեսզի կորոնավիրուսը բնակչության շրջանում տարածվի՝ կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերման հույսով: Զեկույցի հեղինակները Բոլսոնարուի վարչակազմին մեղադրում են COVID-19-ի պատճառով երկրում արձանագրված բոլոր մահերի ավելի քան կեսի մեջ եւ կոչ են անում՝ սպանության մեջ մեղադրանք առաջադրել նախագահի դեմ:

«Համավարակի նկատմամբ կառավարության անխոհեմ մոտեցումը բրազիլացիներին ենթարկել Է զանգվածային վարակման կոնկրետ ռիսկի»,-նշվում Է զեկույցում: Զեկույցի նախագծում նաեւ հանձնարարվում Է քրեական մեղադրանքներ առաջադրել 69 այլ անձանց, այդ թվում՝ Բոլսոնարուի երեք որդիների եւ կառավարության ներկա ու նախկին բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ: Սպասվում Է, որ վերջնական փաստաթուղթը պաշտոնապես Բրազիլիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի 20-ին, CNN-ին հաղորդել Է Բրազիլիայի Սենատի համավարակի խորհրդարանական հետաքննության (CPI) գծով ներկայացուցիչը:

Փաստաթղթի նախագծի մի քանի մասեր դեռեւս կարող են փոխվել կամ նորացվել մինչեւ դրա պաշտոնապես ներկայացվելը: Հաջորդ շաբաթ Սենատի հանձնաժողովի կողմից հավանություն տրվելուց հետո հաշվետվությունը կուղարկվի գլխավոր դատախազ Աուգուստո Արասին, որն այնուհետեւ 30 օր կունենա այն միջոցառումների մասին հայտարարելու համար, որոնք բխում են զեկույցից: Արասը, որին շատերը համարում են Բոլսոնարուի դաշնակիցը, ինչպես սպասվում Է, նախագահին սպանության մեջ չի մեղադրի: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիայում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է COVID-19-ի ավելի քան 21,6 միլիոն դեպք, մահացել Է ավելի քան 603 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]