Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն ՀՀ արդարադատության նախարարության 
բարեփոխումների օրակարգի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Շվեդիան կշարունակեն համագործակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին համահունչ։  Այս մասին պայմանավորվել են արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

Շվեդիայի դեսպան Սվենսոնը շնորհավորել է նախարար Անդրեասյանին նշանակման կապակցությամբ և քննարկման ընթացքում անդրադարձել համագործակցության հիմնական ուղղություններին՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Ըստ աղբյուրի՝ Կարեն Անդրեասյանը դեսպանին ներկայացրել է նախարարության բարեփոխումների օրակարգն ու դրա առաջնահերթությունները։

Նշվում է, որ դեսպանը կարևորել է 2019թ-ին Հայաստանի և Շվեդիայի միջև  վերսկսված երկկողմ համագործակցության շարունակականության ապահովումն ու անդրադարձել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես, ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]