Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսի ներմուծման և տարածման մասին տեղեկացնող օպերատիվ շտաբից:

Ըստ օպերատիվ շտաբի հաղորդագրության՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է COVID-19-ի վարակման 37 հազար 678 դեպք, որոնցից 3250-ը (8,6 տոկոսը)՝ առանց կլինիկական դրսևորումների: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1075 մարդ:

«ՌԻԱ»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակման նախկին ռեկորդը մեկ օրվա ընթացքում 37 հազար 141 դեպքն էր: Նախկինում մահվան ամենաբարձր թիվը մեկ օրվա ընթացքում եղել է 1064-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]