Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայերն իրենց ներկայությամբ նպաստում են եվրոպական երկրների զարգացմանը. Իտալիայի նախկին վարչապետ

Հայերն իրենց ներկայությամբ  նպաստում են եվրոպական երկրների զարգացմանը. 
Իտալիայի նախկին վարչապետ

ԴԻԼԻՋԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի՝ եվրոպական երկրներում հայերն իրենց ներկայությամբ նպաստում են այդ երկրների զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայի նախկին վարչապետը նման տեսակետ հայտնեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ տեսակապով երկխոսության ընթացքում:

«Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, նրանցից շատերին ես անձամբ ճանաչում եմ: Պատմական զարգացումների արդյունքում, որոշ ողբերգական, միգուցե՝ նաև դրական իրադարձությունների հետևանքով հայերը հայտնվել են իմ երկրում»,-ասաց Պրոդին:

Ըստ նրա՝ Հայաստանը Եվրոպայի հետ ավելի ամուր հարաբերություններ է ունենալու՝ մշակույթի, ավանդույթների շնորհիվ, նաև եվրոպական երկրներում հայ ազգի ներկայության շնորհիվ: «Ի դեպ, ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում եվրոպական երկրների զարգացմանը և կայունությանը»,-ասաց Պրոդին:

 Նա նաև նկատեց՝ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված է լինելու հավասարակշռություն գտնել բոլոր որոշումներում, բոլոր տեսանկյուններից: «Վստահ եմ, որ մեզ էլ կմտցնեք այդ հավասարության մեջ»,-ասաց նա:

 Խոսելով Հայաստանի և Եվրոպայի համագործակցությունից՝ նա նշեց. «Վստահ եմ, որ քայլ առ քայլ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա»:

Պրոդին վստահ է, որ այդպիսի հարաբերությունները զարգանալու են:

Դիլիջանում անցկացվում է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ը: Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը,  «Մտքերի գագաթնաժողով»-ի համակազմակերպիչ , Monthly Barometer ամսագրի հիմնադիր Թիերի Մալըրեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]