1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսականի հետ

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսականի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին Հենֆորդում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արտակ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և մարդասիրական ու քաղաքական մարտահրավերները:

Պետնախարարն ընդգծել է, որ հատկապես պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրացման գործում անհրաժեշտ է լայն միջազգային աջակցություն:

Դեյվիդ Վալադաոն վերահաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Կողմերը մտքեր են փոխանակել առկա հիմնախնդիրների լուծման գործում ԱՄՆ կոնգրեսականների հնարավոր ներգրավվածության շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]