Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի 
պաշտպանության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին:

«Հանդիպմանը կողմերը փաստել են երկու երկրների միջեւ փոխըմբռնման ու փոխաջակցության առկայությունը, հատկապես բարձր է գնահատվել միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ռազմաքաղաքական երկխոսությանը, որն իրականացվում է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով հանդիպումների ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ խոսելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայից՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ կարեւորելով արցախահայությանը 2020թ-ին տրամադրված մարդասիրական եւ ֆինանսական օժանդակությունը: Հիշատակվել է նաեւ 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի միաձայն ընդունումը:

Կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ձեւաչափում հնարավորությունների արդյունավետ կիրարկումը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]