Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանի ավագանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց չորս արվեստագետի

Երևանի ավագանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց չորս 
արվեստագետի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մշակութային կյանքում ունեցած մեծ ներդրման համար Երևանի ավագանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհեց դաշնակահար Սվետլանա Նավասարդյանին, պարուսույց Նորայր Մեհրաբյանին, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին և պարուսույց Արտյուշա Կարապետյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին որոշումը Երևանի ավագանու անդամները կայացրին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երկրորդ նիստի ժամանակ:

Դաշնակահար, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Հովհաննեսի Նավասարդյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց Երևան քաղաքի 2803-րդ տարեդարձի և ծննդյան 75-ամյակի առթիվ, Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երաժշտարվեստում ունեցած հաջողությունների և երկարամյա մանկավարժական գործունեության համար:

Պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Գուրգենի Մեհրաբյանը կոչմանն արժանացավ Երևան քաղաքի 2803-րդ տարեդարձի և ծննդյան 80-ամյակի առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար:

Գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Վաղարշակի Էլիբեկյանին կոչումը շնորհվեց Երևան քաղաքի 2803-րդ տարեդարձի և ծննդյան 80-ամյակի առթիվ, հայկական կերպարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի բնագավառում ունեցած հաջողությունների և ստեղծագործական նվաճումների համար:

Պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Արտյուշա Հակոբի Կարապետյանը «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը ստացավ Երևանի 2803-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի պարարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]