Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի պատճառով խստացվել է ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա

Կորոնավիրուսի պատճառով խստացվել է ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով թույլ չեն տա մուտք գործել երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Schengen Visa Infօ-ն:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Իտալիան մի շարք երկրներ, այդ թվում և Հայաստանը, հեռացրել է D ցուցակի երկրների շարքից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է որոշակի պայմաններից ելնելով այցելել Իտալիա:

Իտալիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված թարմ ցուցակի համաձայն՝ Հայաստանից բացի, D ցուցակի երկրների շարքից հեռացվել են նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն: Բոլոր այս երկրներն այժմ ներառվել են E ցուցակում, ինչը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներին կթույլատրվի Իտալիա մուտք գործել միայն խիստ կարևոր նպատակներով` համաճարակաբանական կանոնների խիստ պահպանմամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]