Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Միացյալ Թագավորության թագուհին Գլազգոյում չի մասնակցի Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի համաժողովին

Միացյալ Թագավորության թագուհին Գլազգոյում չի մասնակցի Կլիմայի փոփոխության 
ՄԱԿ-ի համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցի ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովին, որը հոկտեմբերի 31-ին բացվում է Գլազգոյում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ:

«Նորին Մեծությունը տխուր է, որ չի կարող մասնակցել ընդունելությանը, սակայն նա կդիմի հավաքվածներին տեսաձայնագրության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:

Բուքինգհեմյան պալատից հայտնել են նաև, որ բժիշկների խորհրդով՝ 95-ամյա թագուհին իր պարտականությունները կատարում է Վինձորի պալատից:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]