Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

IDBank-ն ամփոփեց IDream հերթական ծրագիրն ու հայտարարեց հաջորդ փուլի մեկնարկը

IDBank-ն ամփոփեց IDream հերթական ծրագիրն ու հայտարարեց հաջորդ փուլի 
մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսանողների գիտելիքները բանկային ոլորտում հարստացնելու, նրանց գործնական հմտությունները զարգացնելու և IDBank-ի թիմը նոր ուժերով համալրելու նպատակով IDBank-ն իրականացնում է IDream  (Ես երազում եմ) ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 20-ին բանկն ամփոփեց նախագծի հերթական փուլը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ ծրագիրը բարեհաջող ավարտելու կապակցությամբ:

IDBank-ի ՄՌ կառավարման գծով տնօրեն Մարիանա Էդիլյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում ուսանողներին են փոխանցում և՛ տեսական, և՛ գործնական գիտելիքներ, իսկ լավագույններն աշխատանք են գտնում բանկում:

«Ծրագիրը ստեղծում է հենց այն կարևոր բազան, որը մենք օգտագործում ենք մեր հավաքագրման համար, և մեր նարնջագույն թիմը համալրում ենք պայծառ ուսանողներով: Հիմնական նպատակը դա է: Ծրագիրն  իրականացնում ենք ավելի քան մեկ տարի: Հոկտեմբերի 25-ից մեկնարկելու է հինգերորդը: Դասընթացը տևում է երկու ամիս»,-պատմեց նա և հավելեց, որ ծրագրին կարող են մասնակցել բակալավրի ավարտական և մագիստրատուրայի կուրսերի ուսանողները՝ ներկայացնելով իրենց ինքնակենսագրականները:

Էդիլյանը խոստովանեց՝ շատ են ցանկանում, որ դիմեն ուսանողներ, որոնք իրենց պատկերացնում են բանկային համակարգում, սիրում են աշխատել թվերի հետ, սակայն բաց են բոլորի համար:

Նա տեղեկացրեց, որ ընդհանուր 45 ուսանող է մասնակցել ծրագրին: 35 հոգու արդեն աշխատանքի են ընդունել:

Բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն էլ շեշտեց, որ IDBank-ը պարբերաբար ուսանողական որակյալ  ծրագրեր է իրականացնում: Դրանք հատկապես օգտակար են  աշխատանքային փորձ չունեցող  ուսանողների, ինչպես նաև հավելյալ գործնական հմտություններ ձեռք բերել ցանկացող սկսնակների համար:

«Ծրագիրն արդեն ավանդական է դարձել և շարունակական է լինելու, քանի որ մենք չափազանց կարևորում ենք որակյալ կրթությունն ու գիտելիքը: Ներգրավելու ենք ուսանողների, որոնք ունեն ցանկություն, էնտուզիազմ IDBank-ում աշխատելու համար»,-ասաց Աբրահամյանն ու խոստովանեց, որ արդյունքները գերազանցում են անգամ իրենց լավատեսական սպասումները:

Ծրագրի մասնակից Արմինե Հարությունյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վերջին կուրսի ուսանող է եղել, երբ համացանցի միջոցով տեղեկացել է «Ես երազում եմ» ծրագրի մասին: «Կարծեցի՝ լավ հնարավորություն  է աշխատանքային կարիերա սկսելու համար: Դիմեցի, անցա բոլոր փուլերն ու դարձա ծրագրի մասնակից, իսկ այժմ աշխատում եմ այս բանկում»,-ընդգծեց նա:

Ըստ Արմինե Հարությունյանի՝ ծրագիրն ուսանողներին մանրակրկիտ ծանոթացնում է բանկային ոլորտին ու թույլ է տալիս համալսարանից ստացած գիտելիքները կիրառել գործնականում, մուտք գործել աշխատաշուկա»,-շեշտեց մասնակիցը:

 

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]