Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

Ճապոնիայի վարչապետը ԱՍԵԱՆ-ի երկրներին կոչ է արել կոնսոլիդացնել ջանքերը

Ճապոնիայի վարչապետը ԱՍԵԱՆ-ի երկրներին կոչ է արել կոնսոլիդացնել ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մասնակցել Է ԱՍԵԱՆ-ի (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների ղեկավարիների՝ առցանց ռեժիմով իր գրասենյակից անցկացվող գագաթնաժողովին եւ մասնակիցներին կոչ Է արել՝ կոնսոլիդացնել ջանքերը «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը:

«Անհրաժեշտ Է վստահորեն առաջ տանել ջանքերի գործադրումը՝ ուղղված «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» (հայեցակարգի) իրագործմանը»,-ասել Է Կիսիդան: Նա առաջարկել Է 2023 թվականին հատուկ գագաթնաժողով անցկացնել Ճապոնիայում ԱՍԵԱՆ-ի հետ հարաբերությունների սկսման 50-ամյակի առթիվ, որը «Ճապոնիայի եւ ԱՍԵԱՆ-ի հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի»:

Գագաթնաժողովի ընթացքում կարծիքների փոխանակում տեղի կունենա Արեւելա-չինական եւ Հարավ-Չինական ծովերի հարցի շուրջ, ինչպես նաեւ կքննարկվի համագործակցությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի սեփական հայեցակարգի շրջանակներում: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել են Ճապոնիայի ԱԳ նախարարությունում, Կիսիդան կմասնակցի ԱՍԵԱՆ-ի, ԱՍԵԱՆ+3-ի, Արեւելյան Ասիայի գագաթնաժողովներին: Հանդիպումների ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակություն կորոնավիուսի դեմ պայքարի, տնտեսության վերականգնման հարցերի, Հյուսիսային Կորեայի, Արեւելա-չինական ծովի, Մյանմայի շուրջ ստեղծված խնդիրների եւ տարածաշրջանային օրակարգի շուրջ:

ԱՍԵԱՆ-ի բնակչությունը կազմում Է 670 միլիոն մարդ, ինչը տարածաշրջանը դարձնում Է «զարգացման համաշխարհային կենտրոն», որը գտնվում Է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեջտեղում: Դրա հետ Է կապված Ճապոնիայի մեծ ուշադրությունը «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման հարցերին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]