Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Իրանը հանդես Է գալիս Աֆղանստանի վերաբերյալ տվյալների փոխանակման շուրջը համագործակցության ընդլայնման օգտին

Իրանը հանդես Է գալիս Աֆղանստանի վերաբերյալ տվյալների փոխանակման շուրջը համագործակցության ընդլայնման օգտին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմը հանդես Է գալիս Աֆղանստանի վերաբերյալ անվտանգության եւ հետախուզության ոլորտում տեղեկատվության փոխանակման շուրջը համագործակցության զարգացման օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանն Աֆղանստանի հարեւան երկրների հանդիպմանը, որը հոկտեմբերի 27-ին կայացել Է Թեհրանում:

«Աֆղանստանում կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով մեք առաջարկում ենք ստեղծել անվտանգության եւ հետախուզության ոլորտներում համագործակցության ավելի լուրջ մեխանիզմ, ինչպես նաեւ հանդես ենք գալիս տարածաշրջանի երկրների, ներառյալ Աֆղանստանի հարեւանների միջեւ, տեղեկատվության փոխանակման արագացման եւ գործողությունների համակարգման օգտին»,- հայտնել Է նա:

Նաեւ արտգործնախարարության ղեկավարը հայտարարել Է, որ ՄԱԿի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարող Է հանդես գալ միջնորդ աֆղանական կողմերի միջեւ՝ այդ երկրի քաղաքական ապագայի շուրջը համաձայնության հասնելու համար: «Իրանն առաջարկում Է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջոցներ ձեռնարկի եւ անհրաժեշտության դեպքում հանդես գա որպես միջնորդ աֆղանական խմբերի միջեւ՝ այդ երկրի ապագա քաղաքական կառուցվածքի շուրջը համաձայնության հասելու համար»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]