Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Սոպրանո Մանե Գալոյանը երեք մրցանակի է արժանացել միջազգային մրցույթում

Սոպրանո Մանե Գալոյանը  երեք մրցանակի է արժանացել միջազգային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերային երգչուհի Մանե Գալոյանը, որը Հայաստանն է ներկայացրել «Օպերալիա» միջազգային մրցույթում, արժանացել է երեք մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Երգչուհին մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, արժանացել է հանդիսատեսի համակրանքին և ճանաչվել է «Սարսուելայի լավագույն կատարող»:

Մրցույթը, որի նպատակն է երիտասարդ տաղանդներին բացահայտելը, հիմնադրել է  աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն:

Մանե Գալոյանն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Հանդես է եկել տարբեր երկրներում՝ համագործակցելով հեղինակավոր նվագախմբերի հետ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]