1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անատոլի Կարպովը երրորդ անգամ Պետդումայի պատգամավոր Է դարձել

Անատոլի Կարպովը երրորդ անգամ Պետդումայի պատգամավոր Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավոր Է դարձել «Միասնական Ռուսաստանից»՝ ստանալով աշխատանքի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Բատալինայի մանդատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համապատասխան որոշումը Ռուսաստանի ԿԸՀ-ն ընդունել Է հոկտեմբերի 27-ի նիստում:

Կարպովն աշխատել Է վեցերորդ եւ յոթերորդ գումարման Պետդումայում՝ «Միասնական Ռուսաստան» խմբակցությունում: Բատալինան Պետդումայի պատգամավոր Է ընտրվել սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Միասնական Ռուսաստանի» տարածաշրջանային ցուցակով, լիազորությունները վայր Է դրել հոկտեմբերին՝ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության առաջին փոխնախարար նշանակվելու կապակցությամբ:

Ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը՝ այլ մակարդակներով ընտրությունների հետ միաժամանակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]