Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 40.5 մլրդ դրամ

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 40.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքներում սուբվենցիոն  ծրագրերի համար ծախսվել է 40.5 մլրդ դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին:

«ՀՀ-ում սուբվենցիոն  ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել, որովհետև ըստ էության 2019-ից մինչև օրս ՀՀ-ում գործնականում չեք գտնի մի քաղաք և խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում: Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 30-40 տարի չեն նորոգվել, նորոգվում են տանիքներ, որոնք 25-30 տարի չեն նորոգվել: Սա եղել է կառավարության առաջ դրած հարցը և պահանջը, պայմանը՝ համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք ՀՀ բոլոր համայնքներում: 2018-2020 թթ ընթացքում սուբվենցիոն  ծրագրերի վրա ծախվել է 40.5 մլրդ դրամ ընդհանուր գումար: Ըստ էության 100 մլն դոլար 2018-2020 թթ ներդրվել է համայնքներում կոնկրետ կապիտալ ծրագրերով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը կարծում է, որ ՀՀ համայնքները 2 տարվա ընթացքում երբեք այսպիսի ներդրում չեն ստացել: Ավելի քան 50 մլն դոլարը ներդրել է կառավարությունը, 21.4 մլրդ դրամը՝  համայնքները: Ընդ որում, նրա վստահեցմամբ, վերահսկողություն է իրականացվել, որ համայնքները հարկերի հավաքագրումը պատշաճ իրականացվի, բյուջետային կարգապահություն լինի:

«ՀՀ քաղաքացիները պետք է արձանագրեն, որ իրենց քաղաքներում   ընթացող լայնածավալ շինարարությունները տեղի են ունենում հենց այս սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց՝ կառավարությունը չէր էլ թույլ տա, որևիցե համայնքապետ նստի ու ոչ մի  բան չանի: «Մենք առաջին բյուջետային կարգապահությանն ենք հետևել, չենք թողել, որ տարածքները վարձով տան, ու այդ գումարները բյուջե մուտքագրեն: Տասնյակ քրեական գործեր են հարուցվել:  Շատերն ասում են՝ ուր է, չդատվեցին: Մարդկանց նստեցնելը մեր նպատակը չէ, բայց այդ քրեական գործերով պրակտիկա է փոխվել, մենք թույլ չենք տվել, որ 10 դրամով հողը տան իրենց եղբորը,որը 100 հազար դրամով այդ հողը վարձակալության տա: Մենք ասել ենք՝ այդ գումարները բերեք բյուջե»,-ասաց Փաշինյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]