Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Նոյեմբեր

ՀՀ-ի շահերը ներկայացնող թիմը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրել է մասնագիտական և բովանդակային առումով ուժեղ հայց. Միրզոյան

ՀՀ-ի շահերը ներկայացնող թիմը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրել է մասնագիտական և 
բովանդակային առումով ուժեղ հայց. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շահերը ներկայացնող թիմը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի քննությանը ներկայացրել է մասնագիտական և բովանդակային հագեցվածության առումով ուժեղ հայց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման վստահություն հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:

Միրզոյանը շեշտեց՝ գործընթացն իսկապես կարևոր է: Քանի որ խոսքը դատական գործընթացի մասին է, նա չշտապեց մեկնաբանություններ անել այդ գործընթացի  մասին: «Նախնական արդյունքների մասին կտեղեկանանք միայն նոյեմբերին: Ես խոսում եմ անհապաղ միջոցների կիրառման կամ չկիրառման վերաբերյալ որոշումների մասին»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա նշեց երկու հանգամանք: «Հայաստանը ներկայացնող թիմը և մասնագիտական առումով, և բովանդակային հագեցվածության առումով ուժեղ հայց է ներկայացել: Մի արդյունք արդեն կարող ենք արձանագրել՝ Ադրբեջանն ի վերջո տխրահռչակ ռազմական ավարի պուրակից հեռացրեց մանեկեները և սաղավարտները»,-ասաց նա:

Միրզոյանն ակնհայտ համարեց, որ այդ պուրակը հայատյացության, այլատյացության ճչուն դրսևորում է: Ըստ նրա՝ դատական գործընթացը նպաստել է նրան, որ այդ մանեկենները հեռացվեն:

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 14-15-ին քննել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջը: Դրանով Հայաստանը, ի թիվս այլ պահանջների, առաջարկում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել ռազմական ավարի պուրակը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]