Միջազգային

Արեգակի վրա տեղի է ունեցել X կարգի հզոր բռնկում

1 րոպեի ընթերցում

Արեգակի վրա տեղի է ունեցել X կարգի հզոր բռնկում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեգակի վրա X կարգի արեւային հզոր բռնկում Է գրանցվել հոկտեմբերի 28-ի երեկոյան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Գիտությունների ակադեմիայի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում:

Բռնկումն սկսվել Է Երեւանի ժամանակով 19:17-ին եւ տեւել Է 31 րոպե:

Իսկ ընդամենը երկու օրվա ընթացքում Արեգակի վրա տեղի Է ունեցել 28 թույլ, միջին եւ ուժեղ բռնկումներ, նշվում Է կայքում:

Լաբորատորիայի կայքում բռնկման ակտիվության ինդեքսը բարձրացված Է մինչեւ «նարնջագույն» եւ միայն մի փոքր Է մնացել մինչեւ «կարմիր մակարդակի» հասնելը: Բռնկումները պսակային նյութերի արտանետումներն են աստղի մակերեւույթից: Արտանետման վայրից եւ ուղղությունից կախված՝ պլազմայի ամպը կարող Է պատել Երկիրը կամ անցնել կողքով:

Առաջին դեպքում նման իրադարձությունները մագնիսային փոթորիկներ են առաջացնում Երկրի մագնիսոլորտում: ՌԻԱ Նովոստիին առայժմ չի հաջողվել լաբորատորիայի աշխատակիցներից մեկնաբանություններ ստանալ Երկրի համար Արեգակի վրա տեղի ունեցած բռնկման հետեւանքների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում