1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիան մոտեցավ ավարտին

«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիան մոտեցավ ավարտին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին տեղի են ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համերգները՝ «Շնորհալի Հայաստան» խորագրի ներքո, որոնք եզրափակիչ ակորդ հանդիսացան մեկ ամիս շարունակ տևող «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիային: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ակադեմիան կազմակերպվել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ։

«Ակադեմիայի շրջանակներում հիմնադրամի կրթաթոշակառուների, պատանի դաշնակահարների և ազատ ունկնդիրների համար վարպետության դասեր են անցկացրել 20 աշխարհահռչակ երաժիշտներ և պրոֆեսորներ, այդ թվում՝ հանրահայտ դաշնակահարներ Պավել Գիլիլովը, Վլադիմիր Օվչիննիկովը, Ռեմի Ժենյեն, Ժան-Պոլ Գասպարյանը, ջութակահարներ՝ Գիլ Շահամը, Դորա Շվարցբերգը, Գրաֆ Մուրժան, Ֆումիակի Միուրան, թավջութակահարներ Սթիվեն Իսսերլիսը, Ֆելիքս Կորոբովը, Դմիտրի Յաբլոնսկին, ֆլեյտահար Մաքսիմ Ռուբցովը, և այլք։ Նրանք բոլորը շատ բարձր գնահատեցին այսպիսի կրթական միջոցառումների իրականացումը և համոզմունք հայտնեցին, որ պատանի կատարողները կարող են մեծ բարձունքների հասնեն, քանի որ գտնվում են այս հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Վարպետության դասերը կազմակերպվել և անց են կացվել Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անունը կրող համերգասրահում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մեկ ամսվա ընթացքում Ակադեմիայի շրջանակներում կազմակերպված վարպետության դասերի յուրօրինակ ամփոփում-հաշվետվությունն է «Շնորհալի Հայաստան» համերգաշարը: Երեք համերգների ընթացքում պատանի երաժիշտները ունկնդրի դատին ներկայացրեցին իրենց մասնագիտական հմտություններն ու նաև Ակադեմիայի շրջանակներում վարպետության դասերի ընթացքում ստացած գիտելիքները:

Համերգի ավարտին պատանի երաժիշտներին Ակադեմիայի վարպետության դասերին մասնակցելու կապակցությամբ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հանձնել է վկայականներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]